Մեր առավելությունները

 

 

Բջջային և թվային սարքավորումների շտապ դիագնոստիկա,ջնջված ինֆորմացիայի վերականգնում և վերանորոգում (անհրաժեշտության դեպքում նաև ձեր ներկայությամբ)

Բջջային հեռախոսների պրոֆեսիոնալ վերանորոգում մասնագիտացված սարքավորումների օգնությամբ
Անվճար դիագնոստիկա` սարքի վերանորոգման դեպքում
Բջջային հեռախոսների վերանորոգման ոլորտում մեր մասնագետների աշխատանքային փորձը` նվազագույնը 8 տարի
Բջջային հեռախոսների վերանորոգման և տեղադրված պահեստամասերի երաշխիքային ժամկետների տրամադրում
Բջջային հեռախոսների պահեստամասերի`քանակը՝ մոտ 30 000

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

10.11.2015

 

  • Armmobile ընկերությունը իր 10-ամյակի կապակցությամբ կազմակերպում է խաղարկություն

 

 

Armmobile ընկերությունը իր 10-ամյակի կապակցությամբ կազմակերպում է խաղարկություն: Վերանորոգելով Ձեր բջջային կամ թվային սարքավորումը (հեռախոսը, պլանշետը, նոթբուքը …) Armmobile սերվիս-կենտրոններից որևէ մեկում, Դուք կստանաք հնարավորություն`շահելու iPhone 5S սմարթֆոն:

Խաղարկությունը մեկնարկում է 10.11.2015-ին:

 

  1. Այցելեք Աբովյան 39/37, Ազատության 24/4 և Տիտոգրադյան 127/1 հասցեներում գտնվող Armmobile սպասարման կենտրոններից որևէ մեկը և վերանորոգման հանձնեք Ձեր բջջային կամ թվային սարքավորումը:
  2. Յուրաքանչյուր վերանորոգված սարքին ընկերությունը Ձեզ կտրամադրի երաշխիքային կտրոն:
  3. Երաշխիքային կտրոնը բաղկացած է երկու մասից և յուրաքանչյուրի վրա առկա է հերթական համարը (օրինակ` 256k)
  4. Կտրոնի մի մասը մնում է Ձեզ մոտ, իսկ մյուսը պետք է գցել սպասարկման կենտրոնում գտնվող խաղարկային արկղի մեջ:

 

Խաղարկությունը կկայանա 2016 թվականի հունվարի 13-ին, իսկ հաղթող մասնակիցը կընտրվի պատահականության սկզբունքով: Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

 

 

14.03.2015

 

  • iOS եւ Android ՕՀ-ով աշխատող սարքավորումների ջնջված ինֆորմացիայի վերականգնում

 

 

Ժամանակակից հեռախոսները վաղուց դարձել են մարդկանց կյանքի անբաժանելի մասը: XXI դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մեծ քանակությամբ տեղեկատվություն պահել բջջայինների վրա, տվյալներ, որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով՝ բիզնես, աշխատանք, կրթություն կամ ուղղակի հանգիստ: Եվ ոչ միայն պահել, այլ նաև դրանք արդյունավետ օգտագործել, և փոխանակվել:


Սակայն միշտ այդ տվյալները կորցնելու վտանգ կա, երբեմն շատ կարևորները, երբեմն էլ ոչ այնքան: Բջջային հեռախոսների վրա տեղեկատվության կորստի պատճառները բազմաթիվ են: Ամենից հաճախ պատճառ են դառնում բջջայինների մեխանիկական վնասվածքները, վնասաբեր վիրուսների ազդեցությունը կամ ծրագրային ապահովման խափանումը, պատահաբար ջնջելը, տեղեկատվության կրիչի հետ ոչ ճիշտ վերաբերմունքը և այլն:


Տեղեկատվությունը, որը պահվում է բջջային հեռախոսի վրա, երբեմն կյանքի համար շատ կարևոր է և անհրաժեշտ՝ հաղորդագրություններ, հասցեներ, կոնտակտներ, անձնական գրառումներ, մեդիաֆայլեր: Դրանք կորցնելու դեպքում կարելի է հանդիպել շատ տհաճ իրավիճակների հետ: Այդ իսկ պատճառով եթե արդեն խնդիր է առաջացել հեռախոսից տեղեկատվությունը կորցնելու հետևանքով, ապա անհրաժեշտ կլինի վերականգնել տվյալները: Շատերին դա անիրական կթվա՝ սակայն դա այնքան էլ այդպես չէ:


Եթե դուք օգտվում եք iOS կամ Android ՕՀ-ով աշխատող սարքավորումներից և ինչ-ինչ պատճառներով կորցրել եք անհրաժեշտ տեղեկատվություն, ապա մենք կոգնենք Ձեզ տվյալների վերականգնման հարցում: Նման գործառույթը պահանջում է որոշակի տեխնիկական բարդ առաջադրանքների իրականացում, կարողություն և որ ամենակարևորն է՝ փորձ: Մեր Armmobile ծառայողական կենտրոնի մասնագետներն ունեն նման խնդիրները լուծելու համար նախատեսված բոլոր անհրաժեշտ տեխնիկաները, ինչպես նաև ունեն անհրաժեշտ որակավորում, որը կորցրած տեղեկատվությունը վերականգնելու հնարավորություն կընձեռի:


Յուրաքանչյուր հաճախորդին, ում անհրաժեշտ է վերականգնել տվյալները iOS կամ Android ՕՀ-ով աշխատող սարքավորումների վրա, մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում, ինչպես նաև երաշխավորում ենք գաղտնիությունը: Այնպես որ տխրելու պատճառ չկա, եթե դուք հանդիպել եք նմանատիպ խնդրի:


Նման սարքավորումների վրա տվյալների վերականգնումը մեր ծառայությունում շատ հաճախ հաջողությամբ է մշակվում, նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ հույսը կորած է լինում: Դրանում արդեն համոզվել են բազմաթիվ մեր հաճախորդները, ովքեր դիմել են մեզ:
Հեռախոսի վրա անհրաժեշտ տվյալները վերականգնելու հավանականությունը մասնագետներին դիմելու դեպքում շատ է բարձրանում: Եվ եթե ձեզ անհրաժեշտ է տվյալները վերականգնել, ապա վստահեք մեզ:

Դրա համար մենք կներդնենք մեր բոլոր ջանքերը, ինչպես նաև կկիրառենք մեր ողջ գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար կարևոարգույն տվյալները վերականգնելու համար::

 

 

 

Բացվել է «ArmMobile» վերանորոգման կենտրոնի նոր մասնաճյուղը

 

 

Ազատության 24/4 հասցեում բացվել է «ArmMobile» սպասարկման կենտրոնի նոր մասնաճյուղը: Սպասարկման կենտրոնը գործում է 2005 թվականից, և առաջնորդվել է «Միշտ բարձր պրոֆեսիոնալիզմ» կարգախոսով: Դրա մասին են վկայում ժամանակի ընթացքում հարյուրավոր հաճախորդների պահանջների բավարարումը և պատշաճ սպասարկումը:

 

 

 

 

«ArmMobile»-ում մշտապես անցկացվում են ճարտարագիտական աշխատակազմի տեխնիկական ուսուցման դասընթացներ, որոնք ոչ միայն ավելացնում են մասնագետների հմտությունները, այլև ապահովում են բոլոր այն հաճախորդների ճանաչումը և երախտագիտությունը, ովքեր երբևիցե դիմել են ընկերությանը երաշխիքային կամ ոչ երաշխիքային վերանորոգման ծառայություններ ստանալու ակնկալիքով:

 

Սպասարկման կենտրոնը աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-ից 18:00 հեռ. (011) 582801, (093) 582801:

 

 


 

 

  • Բջջային հեռախոսների շտապ արհեստավարժ վերանորոգում
  • Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի վերանորոգենք Ձեր բջջային և թվային սարքավորումը:
    Բջջային հեռախոսների վերանորոգումը իրականացում են բարձրակարգ արհեստավարժ մասնագետները ամենաժամանակակից սարքավորումների օգնությամբ:
    Ավելի քան 5 000 տեսակ պահեստամասերով հագեցած սեփական պահեստի գոյությունը մեզ հնարավորություն է ընձեռնում իրականացնել բջջային հեռախոսների վերանորոգում գերկարճ (նվազագույնը` 15 րոպե) ժամկետներում: Բջջային հեռախոսների վերանորոգման աշխատանքների համար տրվում է երաշխիքային ժամկետ:
    Ձեր ներկայությամբ կկատարվի բջջային հեռախոսի նախնական զննում և նույն պահին իսկ կտեղեկանաք վերանորոգման աշխատանքների ստույգ սակագնի մասին:

  • Մենք իրականացնում ենք հետևյալ աշխատանքները.
  • - ջնջված ինֆորմացիայի վերականգնում
    - բջջային հեռախոսների դիագնոստիկա
    - բարդ ՙերկաթե՚ վերանորոգում` պրոցեսորների վերատեղակայում, ներշերտային հաղորդիչների վերականգնում, տպասալի (плата) բաղկացուցիչների փոխարինում, միակցիչների (connector) փոխարինում, և այս բոլորը` մասնագիտացված սարքավորումների օգնությամբ
    - ապակոդավորում և ռուսերեն լեզվով ներկայացում (ռուսիֆիկացիա)
    - ծրագրային ապահովման (ПО, Software) փաթեթի տեղակայում կամ բարելավում
    - ցուցասարքերի փոխարինում
    - միկրոսխեմաների փոխարինում
    - բնիկների փոխարինում
    - միկրոֆոնի, բարձրախոսի, զանգի, բազմաձայնության փոխարինում
    - ստեղնաշարի կամ ջոյստիքի վերանորոգում կամ փոխարինում
    - ընդունիչի (ցանցի) փոխարինում
    - լիցքավորման էլեմենտների փոխարինում
    -կաղապարների փոխարինում
    - ցուցասարքերի կոտրված ապակիների փոխարինում
    - վերականգնում` ջրում հայտնվելուց հետո
    -վերականգնում` գետնին ընկնելուց հետո
  • Մեր կենտրոնի առաքելությունը դա բջջային հեռախոսների վերանորոգման ժամանակ մեր հաճախորդներին որակյալ սպասարկում տրամադրելն է` լավագույն պահեստամասերի օգտագործման և ժամանակակից սարքավորումների կիրառման շնորհիվ` կատարված վերանորոգման աշխատանքների երաշխիքը ապահովելով և բջջային հեռախոսների վերանորոգման աշխատանքների շուկան նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելով:
    Մեր ռազմավարությունը մատուցած ծառայությունների անընդմեջ կատարելագործման ճանապարհի զարգացումն է:
    Մեր աշխատելաոճը որակյալ պահեստամասերով և անթերի սպասարկման ծառայության ապահովման կողմորոշվածությունն է: Մենք ապրում և աշխատում ենք Հայաստանում, և հպարտանում ենք, որ դա այդպես է: Մենք հարգում և պահպանում ենք մեր երկրի օրենքները, և կարծում ենք, որ դա ազնիվ գործարարությամբ զբաղվելու միակ ճշմարիտ ճանապարհն է: Մենք, ինչպես և ցանկացած այլ ընկերություն, մեր հասարակության մասնիկն ենք, և զարգանալով, աշխատանքային նոր տեղեր ստեղծելով, հարկեր վճարելով, օժանդակում ենք մեր երկրի առաջընթացին: