;

Բջջային հեռախոսների շարքից դուրս գալու պատճառները

 


  • Բջջային հեռախոսների և շատ ուրիշ սարքավորումների շարքից դուրս գալու պատճառները լինում են տարբեր, սկսած մեխանիկական վնասվածքներից մինչև ապարատի ծրագրային ապահովման փաթեթի վատ գործառնականությունը: Առաջին հերթին, հարկավոր է պարզել վնասվածքի պատճառը, և հետո միայն նոր կարելի է ձեռնամուխ լինել վերանորոգման աշխատանքներին:
  • "Խելագարները՚"
    Ժամանակակից բջջային հեռախոսը բարդ տեխնիկական սարքավորում է: Այն միաժամանակ կատարում է միլիոնավոր գործողություններ. փնտրում է բազային կայանը, այդ բջջային կայանում ՙճանաչում է ինքն իրեն՚ (ապարատի իդենտիֆիկացիա), մշակում է ապարատի տիրոջ և նրա հետ շփվող մարդկանց արտաբերած ձայների հոսքը: Աստված գիտե, թե ինչ է անում մեր ականջին մոտեցրած այդ փոքրիկ համակարգիչը:
    Բջջային հեռախոսները հրաժարվում են իրենց առօրեական գործերը կատարել, և նման վարքի ամենատարածված պատճառը ծրագրային ապահովման փաթեթի խնդիրներն են: Ապարատը ՙկախվում է՚, այսինքն, հրաժարվում է աշխատել որոշ հավելվածներում, չի միանում, կամ ինչպես սովորաբար ասվում է` ՙշեղվում է՚: Շարքից դուրս գալու պատճառները կարող են տարբեր լինել, օրինակի համար, գործարանային խոտան, կամ հեռախոսի տիրոջ անհաջող փորձերը` սեփական ապարատը ՙկատարելագործելու՚: Խնդիրն այն է, որ կամ փորձում են օտար արտադրողների ծրագրերը տեղակայել, կամ ապարատին համապատասխանող ծրագիրը ճիշտ ձևով չեն տեղակայում: Հետևաբար, հեռախոսն այևս ՙկենդանության նշաններ ցույց չի տալիս՚: Սկզբունքորեն, ցանկացած նմանատիպ անսարքություն հնարավոր է վերացնել` վերանորոգել: Բավական է տեղադրել ծրագրային ապահովման փաթեթի նոր թողարկված պաշտոնական տարբերակը:
    Գերազանց է, եթե հեռախոսը կարողանում է ձեզ տեղեկացնել, որ ապարատը չունի բավարար ծավալի հիշողություն` նորմալ աշխատանք կատարելու համար, հակառակ դեպքում, օրինակի համար, հեռախոսահամարը հավաքելու ժամանակ այն կամ սկսում է երկար ՙմտորել՚, կամ էլ` ուղղակի անջատվում է: Այդպիսի երևույթները SMS և WAP ծառայությունների զարգացմանը համընթաց ավելի հաճախ են հանդիպում: Բանն այն է, որ շատ հեռախոսների ներկառույց հիշող սարքերը չեն կարողանում իրենց գերազանց դրսևորել մեծածավալ տեղեկությունների այդպիսի հոսքի ժամանակ:
    Այնպես որ բավականին տխուր ավարտ են ունենում ապարատի աշխատանքը բարելավելու բոլոր այն փորձերը, որոնք առնչվում են ապարատի թաքնված տեխնիկական հնարավորությունները գործարկելու հետ: Գաղտնիք չէ, որ այժմ համացանցում հնարավոր է գտնել բազմաթիվ հրահանգներ, թե ինչպես կարելի է ընդլայնել ձեր ապարատի հիշողության ծավալը, մալուխի միջոցով խաղեր ներբեռնել հեռախոսի մեջ, թարմացնել ապարատի ծրագրային ապահովման փաթեթը: Եվ կարդալով այդ ՙգիտակների՚ և ՙաշխարհ տեսած՚ մարդկանց խորհուրդները, շատերը փորձում են ապարատի ծրագրային ապահովման փաթեթը փոխարինել ինքնուրույն` տնային պայմաններում: Հավանաբար, որոշ հմուտ մարդկանց դա, համենայնդեպս, հաջողվում է իրականացնել: Սակայն մեծամասնության համար նման ինքնագործունեությունը հանգեցնում է իրենց սիրած բջջային ՙընկերոջ՚ ժամանականավոր շարքից դուրս գալուն, չնայած երբեմն դա նույնիսկ ՙմահացու ավարտ՚ է ունենում:
    "Կամիկաձեները" (մահապարտները)
    Բջջային հեռախոսի շարքից դուրս գալու դասական դեպքերից է բարձր տեղից ապարատի վայր ընկնելու իրողոթյունը: Այնպիսի դյուրաբեկ, փխրուն առարկայի համար, ինչպիսի բջջային հեռախոսն է, բավական է ՙցատկել՚` վայր ընկնել մի քանի սանտիմետր բարձրությունից, և այդպիսի ՙթռիչքի՚ պատճառով ստացած հարվածի հետևանքները կլինեն ՙողբալի՚: Ապարատները մեծամասամբ ՙվայր են ընկնում՚ գրպանից, ավտոմեքենայի մեջ` կտրուկ արգելակման ժամանակ, և անշուշտ` մեր փոքրիկ բալիկների ոչ այնքան ուժեղ թաթիկների միջից: Հետևաբար, ինքնըստինքյան, ակնհայտ է, որ հարկավոր է պահպանել հակահարվածային պրոֆիլակտիկայի կանոնները. հեռախոսի համար ձեռք բերել պատյան, օգտվել շղթաներից կամ կապիչներից, մեքենայում այն տեղավորել բջջային հեռախոսին հատկացված տեղում (ի դեպ, կան նաև ավտոմոբիլային հատուկ կապիչներ), բացի այդ հեռախոսը պահեք երեխայի տեսադաշտից հեռու, և նրա համար անհասանելի տեղում: Մի փորձեք ձեր ամբողջ ջղայնությունը թափել խեղճ բջջային հեռախոսների ՙգլխին՚, կամ` արտահայտել դրանց օգնությամբ, դրանք նետելով հատակին կամ հարվածելով պատին: Հուզմունքն ու զայրույթը կանցնեն, իսկ ահա բջջային հեռախոսը դժվար կարողանաք ՙվերակենդանացնել՚:
    Վնասվածքներ և կոտրվածքներ ստանալու հնարավորությունները բջջային հեռախոսների համար շատանում են հատկապես այն ժամանակ, երբ դրանց տերերը ինչ-որ իրադարձություն են նշում: Եվ հենց այդ ժամանակ է, որ նրանց շարժումների հավասարակշռումը վատանում է, և հակառակի պես, կտրուկ աճում է մարդկանց հետ, ու հատկապես, հեռախոսով, շփվելու պահանջը: Ու նա ջանադրաբար փորձում է հարվածել մատներով ապարատի կոճակներին, կախված լինելով պատշգամբից, կամ աճպարարական հնարքներ ցուցադրելով, և այլն: Եվ որքան բարձր է այդ միջոցառման ՙաստիճանը՚, այնքան ավելի անկանխատեսելի են դրա մասնակիցների երևակայության արգասիքները; Անցկացվում են ՙբջջային օլիմպիադաներ՚, ասենք, թե ով ավելի հեռու կամ բարձր կնետի իր բջջային հեռախոսը, կամ ավելի դիպուկ կհարվածի նշանակետին: Երբեմն, հանրությանը ցուցադրեու համար, թե որքան են կարևորում ՙչարը խափանելու՚ իրենց բարի նպատակները` ուղղակի ՙերջանկության համար՚ գետնին նետվող գավաթների փոխարեն կտոր-կտոր են արվում բջջային հեռախոսները:
    Կոտրված հեռախոսի յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատապես: Վարպետները որոշում են, թե հատկապես որ դետալները պետք է փոխարինվեն: Եթե ձեր ապարատը թանկարժեք է, ապա նման վերանորոգումը արդարացված կլինի, իսկ էժան մոդելների տերերին շատ ավելի ձեռնտու կլինի ձեռք բերել նոր ապարատ:
    "Ջրում խեղդվածները"
    Ձևափոխելով դասական հայտնի ասացվածքը, ասենք, որ հազվագյուտ հեռախոս կկարողանա լողալով հասնել մինչև գետի կեսը: Չնայած, անհաշիվ են այն դեպքերը, երբ փորձում են հերքել այս պնդումը: Սպասարկման կենտրոնների աշխատակիցների հավաստմամբ, բջջային հեռախոսների տերերը չեն հուսահատվում և ամեն ինչ անում են, որպեսզի իրենց սիրելի ապարատները կարողանան ՙհաղորդակցվել՚ ջրային տարերքի հետ: Ընդ որում, վտանգներով լի կյանքի սիրահարները մոռանում են, որ խոնավադիմացկուն և անջրանցիկ լինելը միանգամայն զանազան երևույթներ են:
    Առաջատար դիրքերում են բջջային հեռախոսները գարեջրով, սուրճով ցողելու և շամպայնի մեջ լողացնելու դեպքերը: Առաջին ըմպելիքը հատկապես վտանգավոր է, քանի որ, ինչպես հայտնի է, այն մատուցվում է մեծ տարաներով: Իսկ կեսլիտրանոց գավաթի մեջ ընդունակ է ՙխեղդվելու՚ նույնիսկ սմարթֆոնը, ուր մնաց` թե փոքրիկ ու նրբագեղ մոդելները: Մեր համաքաղաքացիների մեծ մասը հատկապես սուրճով է սկսում իր օրը, ընդ որում կարևոր չէ, դա տոնական, թե սովորական օր է: Սպասարկման կենտրոնների հաճախորդներից մեկը անկեղծորեն խոստովանել է, որ ինքը մտադրված է իր բջջային հեռախոսը ՙլողացրել՚ շամպայնի մեջ, որպեսզի կարողանա ստուգել իր ապարատի դիմացկունությունը: Մեկ ուրիշ հաճախորդ բողոքել է, որ իր հեռախոսը ՙխեղդվել է՚ վարունգի աղաջրի մեջ:
    Չնայած նույնիսկ առողջ կենսակերպի ջատագովներն ու ոգելից ըմպելիքներ բնավ չօգտագործող մարդիկ ապահովագրված չեն, որ նրանց բջջային ՙընկերները՚ ջրային արկածներ ունենալուց կարող են խուսափել: Ինչպես բացահայտվել է սպասարկման կենտրոնների հարցումների արդյունքում, բջջային հեռախոսների ՙլողանալու՚ ամենահանրահայտ վայրը զուգարանակոնքն է: Ձմռանը բջջային հեռախոսներն ավելի շատ հակված են հայտնվելու ձյան մեջ, ամռանը` գետի կամ լճի: Պատահել է, որ բջջային հեռախոսը երկու ժամ անցկացրել է լվացքի մեքենայի մեջ` գտնվելով բաճկոնի գրպանում: Որևէ լավ բան չեն խոստանում երկարատև ձմեռային խոսակցությունները բջջային հեռախոսով` մաքուր օդին: Եթե փողոցում ջերմաստիճանը զրոյից քսան աստիճանով ցածր է, ապա պատրաստ եղեք, որ ձեր ապարատի հեղուկ-բյուրեղային էկրանը մասնակիորեն կսառչի, իսկ եթե երեսուն աստիճանով է ցածր, ապա հեռախոսը ընդհանրապես կդադարի որևէ կերպ արձագանքել և կենդանության նշաններ ցույց տալ: Սակայն ապարատի համար ամենավատ տարբերակը դա ջերմաստիճանների կտրուկ փոփոխությունն է: Օրինակ, ձմռանը դուք փողոցից մտնում եք տաք շինություն: Հավանաբար, տեսել եք, թե ինչպես են ՙքրտնում՚ ակնոցի ապակիները: Հենց խոնավության խտացման նմանատիպ ՙգործընթաց՚ է սկսվում հեռախոսի մեջ, միայն թե, ի տարբերություն բջջային հեռախոսի, ակնոցի ապակիները կարելի է հեշտությամբ մաքրել:
    Եթե հեռախոսը հայտնվել է ջրում, ապա արագ դուրս բերեք այն և հանեք նրա կուտակիչ մարտկոցը: Երբեք չփորձեք զանգահարել թաց հեռախոսով: Եթե դուք ցանկանում եք փրկել հեռախոսը, ապա շտապ կարգով այն հասցրեք սպասարկման կենտրոն` վերանորոգման: Այժմ արդեն կարևոր են անգամ րոպեներն ու վայրկյանները: Բանն այն է, որ հենց ջուրը հայտնվում է ապարատի ներսում, ապա սկսվում են թթվուտների ազդեցությամբ մետաղների քայքայվելու պրոցեսը` կորոզիան: Հեղուկը ՙկրծում է՚ էլեկտրոնիկան: Եվ որքան արագ դուք հասնեք մասնագետի մոտ, այնքան մեծ է այն հավանականությունը, որ ձեր ապարատի համար այս պատմությունը բարեհաջող ավարտ կունենա:
    Ապարատի ներսում խոնավության հետևանքով առաջացած վնասվածքը չի մտնում երաշխիքային սպասարկման ցուցակի մեջ: Արտադրողները կաղապարի ներսում նույնիսկ խոնավության ցուցիչներ են տեղադրում, որոնք փոխում են իրենց գույնը` հենց որ ապարատի մեջ ջուր է լցվում: Այնպես, որ հազիվ թե հաջողվի խաբել վարպետին: ՙՋրում խեղդված՚ բջջային հեռախոսների վերանորո•ումը դասվում է ամենաբարդ աստիճանի աշխատանքների շարքը: Անհրաժեշտ է ապարատը ՙողողել՚ հատուկ լուծույթներով, չորացնել, և դետալները վերազոդել: Բջջային հեռախոսների մոնտաժային տպասալերի վրա կատարված միացումները պատրաստված են լինում պղնձից, իսկ դրանք ջրի հետ ՙշփվելիս՚ օքսիդանում և քայքայվում են: Այդ ռեակցիայի արագությունն ու աստիճանը կախված են թե հեղուկի քանակությունից, թե սպասարկման կենտրոնում հեռախոսի հայտնվելու արագությունից:
    Մեր օրերի "էկզոտիկան՚"
    Մեր ժողովուրդը շատ աչքաբաց ու հնարամիտ է: Եվ հետևաբար բջջային հեռախոսների շարքից դուրս գալու պատճառները հաճախ չեն տեղավորվում սովորական պատահարների դասում և զանազանվում են իրենց յուրօրինակությամբ: Սպասարկման կենտրոնների մասնագետներն այլևս չեն զարմանում, երբ տեսնում են երկու կտոր արված բացովի հեռախոսները, ընդ որում այդ ՙերկատվածությունը՚ չի առաջացել այն պատճառով, որ բջջային հեռախոսը հարվածել են գետնին, այլ` պարզապես նրա վրա պատահաբար … նստել են: Եղել են նաև դեպքեր, երբ այդ հեռախոսները կոտրվել են, որովհետև դրանց տերերը, չգիտես ինչու, որոշել են ստուգել իրենց սարքավորումների ՙճկունության՚ աստիճանը: Պատկերացրեք, որ կան այնքան հետաքրքրասեր մարդիկ, ովքեր սովորություն ունեն ստուգելու իրենց սլայդերների ՙերկարաձգումը՚:
    Այդպիսի դեպքերում հարկավոր է փոխել տանող-բերող ժապավենը (шлейф), որը միացնում է ապարատի երկու մասերը և կաղապարի դետալները:
    Կարիք չկա անվերապահորեն վստահել մեր չորքոտանի բարեկամներին: Հավատացեք, որ շների ամենասիրելի զբաղմունքը դա բջջային հեռախոսների ալեհավաքը կրծելն է, իսկ եթե հեռախոսը բացովի ապարատների դասից է, ապա նրանց հետաքրքրության ոլորտը մեծանում է`ավելանում է ՙֆլիպ՚ կոչվող դետալը, այսինքն, ստեղնաշարը ծածկող կափարիչը: Ոչ պակաս կրծոտված տեսք է ունենում նաև բացովի հեռախոսը: Չնայած, որ բջջային հեռախոսներ սիրում են կրծոտել ոչ միայն շները, այլև փոքրիկ երեխաները, ընդ որում, պետք է նշենք, որ նրանք իրենց ՙհաջողություններով՚ ամենևին չեն զիջում չորքոտանիներին:
    Սակայն ամենաէկզոտիկ պատահարի զոհ է դարձել միկրոալիքային վառարանում հայտնված բջջային հեռախոսը: Պատմում են, որ ընկերներով ուղղակի որոշել են գրազ գալ, իսկ արդյունքում ապարատում եղած էլեկտրոնիկայից ոչինչ չի մնացել:
  • Բջջային հեռախոսների շարքից դուրս գալու հիմնական պատճառները.
    ՙԱզատ անկման՚ հետևանքով գետնի վրա հայտնվելը
    Կիպ գրկող ջինսե տաբատների գրպաններում ճզմվելը
    Անձրևի տակ օգտագործելը
    Զայրույթի պահին գետնին հարվածվելը
    Երեխաների և շների կողմից վնասվելը
    Զուգարանակոնքի մեջ հայտնվելը
    Ծովի մեջ ընկնելը
    Ավտոմեքենայի ՙտանիքի՚ վրա մոռանալը
    Ֆիզիկական աշխատանք կատարելիս ապարատի տաքանալը
    Ձյան մեջ ընկնելը
  • Այս բոլոր տվյալները վերցված են Շվեդիայում Siemens ընկերության կատարած հետազոտությունների հաշվետվությունից: